Ես
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am
AdMe-ն ներկայացնում է 9 մանրուք, որոնք մարդու մասին շատ բան կպատմեն:
Ինչպես է ժպտում և արտահայտում զգացմունքները
Անկեղծ ժպիտի դեպքում կնճիռներ են առաջանում շուրթերի և աչքերի շրջանում, կեղծի ժամանակ՝ միայն շուրթերի մոտ: Եթե մարդը ուժեղ հույզեր է ունենում, նրա աչքերը, քիթը խոնավանում են: Եթե այդ նշանները բացակայում են, նրա հույզերն իրական չեն:
Ինչպես է բարևում
Ամուր և վստահ ձեռքսեղմումը խոսում է այն մասին, որ դիմացինը սիրում է վառ արտահայտել իր հույզերը: Եթե ձեր ձեռքը երկու ձեռքով է բռնում, զրուցակիցը խնդրանք է պատրաստել կամ ուզում է ինչ-որ բան հայտնել:

Որքան հաճախ է ստուգում հեռախոսը
Որքան հաճախ է մարդը թարմացնում սոցցանցերում իր գրառումները, ստուգում է փոստը կամ հեռախոսով այլ գործողություններ անում, այնքան մեծ է հավանականությունը, որ նա ճնշված է և այլ շփում է փնտրում:

Ինչպես է սելֆի անում
Մարդիկ, ովքեր սելֆի անելիս տեսախցիկը ներքևից են բռնում, որպես կանոն, լավ են վերաբերվում շրջապատողներին:

Ինչպես է իրեն պահում սեղանի շուրջ
Մարդիկ, ովքեր իրենց ափսեի մեջ ամեն ինչ մանր կտրտում են, հակված են երկարաժամկետ հարաբերությունների և աշխատում են ապրել կազմված ծրագրով: Մարդը, որը նույնիսկ խոհարարական գլուխգործոցները խառնում է իրար, ուժեղ անձ է, շատ գործեր է ստանձնում և որպես կանոն, անում է դրանք: Արագ ուտող մարդիկ հաճախ հարգված են լինում աշխատավայրում, նրանք հազվադեպ են խախտում վերջնաժամկետները և միշտ ապագայի մասին են մտածում: Դանդաղ ուտող մարդիկ ապրում են ներկայով և կարողանում են կյանքը վայելել:

Ինչպես է խոսում
Եթե մարդը որևէ բան պատմելիս հաճախ է օգտագործում «ես» դերանունը, ըստ ամենայնի, ճիշտ է ասում: Եթե միշտ է ասում «ես», եսակենտրոն է: Հաճախ «մենք» ասելը խոսում է սոցիալական ներգրավվածության մասին:

Ինչպես է պոպկորն ուտում
Հետազոտությունները ցույց են տալիս, որ պոպկորնը միանգամից և արագ ուտողները պակաս եսասեր են և ուրիշների շահերը սեփականից վեր են դասում:

Ինչպիսի սուրճ է նախընտրում
Կապուչինո, որպես կանոն, նախընտրում են շփվող, ստեղծագործ մարդիկ: Սովորական սև սուրճ սիրում են կյանքին պարզ մոտեցում ունեցող մարդիկ, ովքեր հազվադեպ են էպատաժային բաներ անում: Սովորական սուրճին շաքար և սերուցք ավելացնում են մարդիկ, ովքեր ժամանակ առ ժամանակ նոր տպավորություններ են փնտրում:

Ուր է նայում խմելիս
Մարդիկ, ովքեր նայում են բաժակի մեջ, որից խմում են, սովորաբար ավելի գիտակից, կենտրոնացած են, հակված են իդեալականացման: Իսկ նրանք, ովքեր նայում են եզրին, ավելի են հակված ուրիշի ազդեցությանը, երբեմն անհոգ են, բայց նաև լավ են զգում շրջապատող աշխարհը:

04.11.2016 Կարդացեք նաև
17.05.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ